Երեւան քաղաքի բնակիչների կարծիքը
Ինչպես ցույց են տալիս APR Group կենտրոնի հասարակական կարծիքի ուսումնասիրությունները, ընտրողների 47 տոկոսն այն կարծիքին է, որ նախագահական ընտրությունները, այնուամենայնիվ, կանցնեն 2 փուլով, 41 տոկոսը բացառում է 2-րդ փուլը, 9 տոկոսը դժվարանում է պատասխանել:
Մի փոքր վերապահումներով կարող ենք եզրակացնել, որ նման համոզմունքը պայմանավորված է փաստով, որ ՀՀ-ում անցկացված վերջին երկու նախագահական ընտրությունները բաղկացած են եղել 2 փուլից:
Հարցվողներին տրվել է հետեւյալ հարցը. «Պատկերացրեք հետեւյալ իրավիճակը. ՀՀ 2008թ. նախագահական ընտրություններն անցնելու են 2 փուլով: Ո՞ւմ օգտին կքվեարկեք, եթե երկրորդ փուլ անցած լինեն» (պատասխանները բերված են ստորեւ).
Լ. Տեր-Պետրոսյանը 12.7%
Ս. Սարգսյանը 35.3%
ԴՊ 2.3%
ՀԺՊ 49.8%
Ս. Սարգսյանը 31.4%
Ա. Բաղդասարյանը 17.0%
ԴՊ 3.6%
ՀԺՊ 48.0%
Ս. Սարգսյանը 36.7%
Ա. Գեղամյանը 5.7%
ԴՊ 3.0%
ՀԺՊ 54.6%
Ս. Սարգսյանը 36.5%
Վ. Մանուկյանը 8.1%
ԴՊ 3.0%
ՀԺՊ 52.3%
Վ. Հովհաննիսյանը 13.0%
Ս. Սարգսյանը 31.5%
ԴՊ* 2.3%
ՀԺՊ* 53.2%
*Դպ՝ դժվարանում եմ պատասխանել
* Հժպ՝ հրաժարվում եմ պատասխանել
Ուշագրավ է, որ նախագահական ընտրությունների 2-րդ փուլ հիմնականում ակնկալում են Լեւոն Տեր-Պետրոսյանի (7,5%), Արթուր Բաղդասարյանի (4,7%) եւ Վահան Հովհաննիսյանի (3,2%) ընտրողները: Սերժ Սարգսյանի ընտրողների 9,5 տոկոսը ակնկալում է, իսկ 12,7 տոկոսը՝ բացառում գործընթացի նման զարգացումը:
Ընդհանրացված կարելի է փաստել, որ թեեւ հարցվողների 40 տոկոսից ավելին հրաժարվում է պատասխանել, թե ում օգտին կքվեարկի 2-րդ փուլում, սակայն 30 տոկոսից ավելին արդեն կողմնորոշված է: Այսպիսով, 2-րդ փուլում Սերժ Սարգսյանի գլխավոր մրցակիցներն են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Արթուր Բաղդասարյանը: Չի բացառվում, որ այս հարաբերակցությունը ենթակա կլինի փոփոխության՝ կախված քարոզարշավից, առաջին փուլից հետո նրանց դիրքորոշումից, պահվածքից (եթե, իհարկե, երկրորդ փուլ լինի):
Հետաքրքրական է դիտարկել նաեւ նախագահի թեկնածուների «պահուստային ֆոնդը»: Հարցին, թե «ո՞ւմ օգտին ընդհանրապես չեք քվեարկի», Լեւոն Տեր-Պետրոսյանի ընտրողների 4,4 տոկոսը չի քվեարկի Սերժ Սարգսյանի օգտին, եւ հակառակը, Սերժ Սարգսյանի ընտրողների 10,7 տոկոսը դեմ է Լեւոն Տեր-Պետրոսյանին: Արթուր Բաղդասարյանի ընտրողների 2,2 տոկոսը չի քվեարկի Լեւոն Տեր-Պե
տրոսյանին եւ 1,8 տոկոսը՝ Սերժ Սարգսյանին: Մնացած նախագահի թեկնածուների նկատմամբ դիրքորոշումը առավել «մեղմ» է՝ չանցնելով 1 տոկոսի սահմանը:
Այնուամենայնիվ, այս թվերի մեջ հետաքրքրական է նախագահի թեկնածուների վարկանիշը: Այն հարցին՝ «եթե նախագահական ընտրություններն անցկացվեին այս կիրակի օրը, թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեիք», պատկերը հետեւյալն է.
Արթուր Բաղդասարյան 9.8%
Արտաշես Գեղամյան 0.9%
Վահան Հովհաննիսյան 4.1%
Վազգեն Մանուկյան 3.0%
Սերժ Սարգսյան 24.1%
Լեւոն Տեր-Պետրոսյան 11.2%
Գաղտնիք է 22.2%
Բոլորին դեմ 7.2%
ԴՊ 17.5%
Փաստորեն, վերջին 10 օրվա ընթացքում նախագահի աթոռի հավակնորդները պետք է պայքարեն 17,5 տոկոս ձայների համար:
Որոշ թեկնածուների բացակայությունը այս աղյուսակում բացատրվում է այն հանգամանքով, որ հարցումն իրականացվել է Երեւան քաղաքի բնակիչների շրջանում, իսկ թեկնածուներ Արամ Հարությունյանը, Արման Մելիքյանը, Տիգրան Կարապետյանը, Վազգեն Մանուկյանը լայն շփումներ դեռ չեն ունեցել ընտրազանգվածի հետ, դրանք եղել են կամ ներկուսակցական հանդիպումներ, կամ մամուլի ասուլիսներ:
Հետաքրքրական է, որ այս անգամ աճել է գաղտնապահ ընտրողների թիվը: Չգիտես ինչու, հարցվողները զգուշությամբ են արտահայտում իրենց կարծիքը: Եղել են դեպքեր, երբ հարցման ժամանակ հարցազրուցավարները գրանցել են տվյալ հարցվողի իրարամերժ պատասխաններ:
Հետաքրքրական է դիտարկել նաեւ, թե արդյոք հույսեր կապո՞ւմ է մեր բնակչությունը այս ընտրությունների հետ: Կարծիքները գրեթե հավասար են, հարցին, թե «ակնկալո՞ւմ եք փոփոխություններ այս նախագահական ընտրություններից», հարցվողների 48,7 տոկոսը տվել է բացասական պատասխան, 48,6 տոկոսը՝ դրական եւ միայն 2,7 տոկոսն է դժվարացել պատասխանել:
Թեեւ մեր քաղաքացիները չեն ակնկալում փոփոխություններ այս ընտրություններից, սակայն նրանց 69,8 տոկոսը, այնուամենայնիվ, կմասնակցի ընտրություններին:
Թե արդեն «մասնակցող» ընտրողներն ո՞ւմ են տեսնում երկրի նախագահ՝ բերված է ստորեւ.
Եթե հաշվի առնենք, որ քարոզարշավը դեռ շարունակվում է, ապա չեն բացառվում որոշակի փոփոխություններ: Սակայն նշենք, որ համաձայն ՀՀ ԸՕ գլուխ 4, հոդ. 21.3 կետի, քվեարկության օրվան նախորդող 7 օրվա ընթացքում արգելվում է թեկնածուների վարկանիշների հրապարակումը: Հետազոտությունը անց է կացվել Երեւան քաղաքի 18 եւ բարձր տարիքային խմբի բնակչության շրջանում: Հարցման է ենթարկվել 663 հարցվող, ինչը թույլ է տալիս ապահովել հետազոտության տվյալների ՞4% ճշգրտությունը: Հարցումը հեռախոսային է, ընտրանքը պատահական բազմաստիճան, չկրկնվող: Հարցվողին տրվել են փակ եւ բաց (հարցազրուցավարը չի ընթերցել հարցերի պատասխանները) հարցեր: