Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԵԾԻ ԵՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՋԱԿԻՑՆԵՐԸ

Փետրվար 08,2008 00:00

\"\"\"\"

Երեկ, ուշ երեկոյան, Նոր Նորքի 3-րդ զանգվածում ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ փետրվարի 9-ին հրավիրած հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկները փակցնելիս Տեր-Պետրոսյանի շտաբի ներկայացուցիչներ Հովհաննես Գրիգորյանին, Գեւորգ Զաքարյանին, Աղվան Հակոբյանին է մոտեցել 33 ՍՍ 335 պետհամարանիշի «Նիսան առմադա» մակնիշի մի ավտոմեքենա, որից իջել է ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի Նոր Նորքի նախընտրական շտաբի պետ Մելիք Գասպարյանն ու տղաներից ճշտելով, թե ինչ թռուցիկներ են նրանք փակցնում՝ Մելիք Գասպարյանն ու նրա երեք ուղեկիցները հարձակվել են երիտասարդների վրա ու դաժան ծեծի ենթարկել: Երիտասարդներից մեկի՝ 19-ամյա Հովհաննես Գրիգորյանի վիճակն է, որ հատկապես ծանր է: Նա գտնվում է Նոր Նորքի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում: Հիվանդանոց են տեղափոխվել նաեւ նրա երկու ընկերները: Դեպքից հետո տղաներին հիվանդանոցում այցելեց Տեր-Պետրոսյանի՝ նույն համայնքի նախընտրական շտաբի պետ Պարգեւ Օհանյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել