Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄՆԱՑՈՒՄԸ

Փետրվար 06,2008 00:00

\"\"

Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հանդիպում է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի հետ։ Ըստ ՀՀ նախագահի մամուլի գրասենյակի հաղորդագրության՝ «Պետության համար չափազանց պատասխանատու այս ժամանակահատվածում երկրի ղեկավարն ու Վեհափառ Տերը կարեւորել են հանդուրժողականության եւ համերաշխության մթնոլորտը»: «Առավոտի» կողմից նկատենք, որ ինքը՝ ՀՀ նախագահը հանդուրժողականության օրինակելի պահվածք պարբերաբար է ցուցադրում, որի վերջին դրսեւորումներից մեկն, ասենք, Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին Ադրբեջանի հետ «քիրվայություն» անելու ձգտումների
մեջ մեղադրելն էր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել