Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՆԱՏՐՈՒԿՆ ԱՍՄՈՒՆՔՈՂ ԱԴԱՄԱՆԴ Է

Փետրվար 05,2008 00:00

\"\"

ՕԵԿ-ի «Սոցիալական արդարություն» միության նախագահ, նախկին կոմունիստ Սանատրուկ Սահակյանը լուրջ հայտ է ներկայացրել պոեզիայի ասպարեզում՝ վիճարկելով փորձառու բանաստեղծ Արամայիս Սահակյանի եւ սկսնակ բանաստեղծ Տիգրան Կարապետյանի դափնիները: Փետրվարի 3-ին Ազատության հրապարակում հավաքվածների համար Սանատրուկ Սահակյանն ընթերցեց իր այս ստեղծագործությունը. «Դռները բացեք, Գարուն է գալիս: Գարուն է գալիս՝ Սերժն է լալիս, Ինչո՞ւ է լալիս, Արթուրն է գալիս Դռները բացեք,
Արթո՛ւրն է գալիս»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել