Լրահոս
Օրվա լրահոսը

«ՏՈՒՐՔ ՉՏԱԼ ՀՈՌԻ ԲԱՐՔԵՐԻՆ»

Հունվար 31,2008 00:00

\"\"

Երեկ «Ոգու փորձություն» կամավորականների միավորում» հասարակական կազմակերպության խորհուրդը, որի հիմնադիր անդամն է ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը (լուսանկարում) հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում է. «Վերջին օրերին ՀՀ նախագահի ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀՀ նախագահի թեկնածու Արտաշես Գեղամյանի կողմից փորձ է արվում վարկաբեկել Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքը։ «Ոգու փորձություն» հասարակական կազմակերպությունը դատապարտելով Սպարապետի հիշատակի եւ նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող այդ ճղճիմ փորձերը՝ կոչ է անում Արտաշես Գեղամյանին այսուհետ տուրք չտալ իր «հոռի բարքերին» եւ հանգիստ թողնել Հայաստանի ազգային հերոս, հայոց Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքին։ Ի վերջո, ստորությունն ու սրբապղծությունն էլ պետք է սահման ունենա։ Չի կարելի մի գովազդային տեսահոլովակում կանգնել հազարամյա սրբապատկերների ու Ավետարանի առջեւ եւ մոմ վառել, իսկ մյուս տեսարանում նման պիղծ մտքեր արտահայտել այդ սրբությունների պահպանման համար իր կյանքը զոհաբերած հերոսի
ընտանիքի մասին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել