Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՏԱՂԻ ՑԻՆԻԶՄԸ

Հունվար 29,2008 00:00

\"\"

Մեր լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկարատեւ Ճիգերից հետո Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին վերջապես հաջողվեց կալանքից ազատել տալ իր եւ ավագ եղբոր՝ Գեւորգի հանցագործ որդիներին: Հիշեցնենք, որ Ղուկասյանների տղաները մեղադրվում էին Գյումրիի կենտրոնում մարզպետարանի նախկին պաշտոնյա Արտաշես Սարգսյանի որդու՝ Ռուստամի հետ զինված մենամարտելու եւ մարդկանց մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Սակայն, ինչպես արդեն գրել ենք, քաղաքապետ Ղուկասյանի՝ իշխանությունների հետ «ես ձեզ կծառայեմ, դուք որդուս ազատեք» կնքած բանավոր համաձայնագրի շնորհիվ հանցանքի ծանր բաժինը ընկավ որդու ընկերների վրա, որոնք դատապարտվեցին հինգ տարվա ազատազրկման, իսկ գլխավոր հերոսները՝ համապատասխանաբար մեկուկես տարվա: Ինչպես պատմում են մեր աղբյուրները, օրերս Ղուկասյանները մեծ շուքով են նշել գործը գլուխ բերելու փաստը՝ որդիներին ազատելու պատվին իրենց թաղում մատաղ անելով ու բաժանելով: Ըստ մեր տեղեկությունների, հանցագործներն իրենց ցինիկ արարքների համար պատժի մի մասը կրելու են տանը, այսինքն այնտեղ, որտեղ եւ սովորել են այդ ցինիզմը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել