Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԵԿԸ ՀԵՌԱՑԱՎ ԳԵՂԱՄՅԱՆԻՑ

Հունվար 26,2008 00:00

\"\"

ՍԴՀԿ էլեկտրոնային հասցեից երեկ տարածվել է ԱՄԿ նախագահության անդամ, ԱՄԿ Նաիրիի տարածքային կազմակերպության ղեկավար Մարիետա Պետրոսյանի հետեւյալ հայտարարությունը. «2002թ.-ին անդամագրվել եմ «Ազգային միաբանություն» կուսակցությանը՝ խորապես հավատալով Արտաշես Գեղամյանի «Ես ուզում եմ, որ իմ երկիրը քանդող ղարաբաղյան կլանը հեռանա» կարգախոսին: Սակայն այսօր, հետեւելով ընտրարշավին, տեսնում եմ, որ ԱՄ-ն պայքարում է ոչ թե ղարաբաղյան հանցագործ կլանի, այլ միայն Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ դրանով ուղղակի ձեւով նպաստելով քոչարյանա-սերժական ռեժիմի վերարտադրությանը: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ այս ծանր վիճակի համար պատասխանատվություն է կրում ոչ թե հայտնի իշխանական զույգը, այլ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դա հակասում է իմ սկզբունքներին եւ անհնարին դարձնում իմ հետագա անդամակցությունը «Ազգային միաբանություն» կուսակցությանը: Ես իմ աջակցությունն եմ հայտնում Լեւոն Տեր-Պետրոսյանին՝ խորապես համոզված լինելով, որ այսօր նա նախագահի միակ թեկնածուն է, որը կարող է արդար պայքարի մեջ հաղթանակ տանել եւ, արմատախիլ անելով ներկա հանցագործ ռեժիմը, Հայաստանը փրկել այս մղձավանջից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել