Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ՆԵՂՎԱԾՔ Է

Հունվար 24,2008 00:00

«Corus Chess» շախմատի ավանդական միջազգային գերմրցաշարում, որ ընթանում է Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում, պայքարի լարվածությունը չի թուլանում:

Իններորդ տուրում, երբ Լեւոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց ուկրաինացի Պավել էլյանովի հետ, իսկ Մագնուս Կարլսենը պարտվեց Հունգարիայի ներկայացուցիչ, Արշակ Պետրոսյանի փեսա Պետեր Լեկոյին, հայաստանցի գրոսմայստերը, չնայած նորվեգացու հետ միասին վաստակել էր 5,5 միավոր, լրացուցիչ գործակիցներով ստանձնել էր առաջատարի դերը: Սակայն երեկ կայացած 10-րդ տուրում Լեւոնը սեւերով ոչ-ոքի խաղաց մեծբրիտանացի Մայքլ Ադամսի հետ, իսկ նորվեգացին սեւերով առավելության հասավ տանտերերից՝ Լյուկ վան Վելլիի նկատմամբ ու, վաստակելով 6,5 միավոր, կրկին ստանձնեց միանձնյա առաջատարի դերը:

Այսօր հայտարարված հանգստի երրորդ օրվանից առաջ «A» խմբի մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի:

1. Մագնուս Կարլսեն 6,5

միավոր

2. Լեւոն Արոնյան 6,0

3. Վլադիմիր Կրամնիկ 5,5

Թեյմուր Ռաջաբով 5,5

Մայքլ Ադամս 5,5

Վասիլի Իվանչուկ 5,5

Վիշվանաթան Անանդ 5,5

8. Շախրիյար Մամեդյարով 5,0

Վեսելին Տոպալով 5,0

Պետեր Լեկո 5,0

11. Յուդիթ Պոլգար 4,5

12. Լյուկ վան Վելլի 4,0

13. Բորիս Գելֆանդ 3,5

14. Պավել Էլյանով 3,0

Վաղը Արոնյանի հերթական մրցակիցը լինելու է հոլանդացի Լյուկ վան Վելլին:

«B» խմբում հանդես եկող Գաբրիել Սարգսյանը դեռեւս չի կրել հաղթանակի քաղցրությունը: Նա կայացած 10 տուրերում կրել է երեք պարտություն, յոթ անգամ ոչ-ոքի արել մրցակիցների հետ եւ 3,5 միավորով 14 մասնակիցների մեջ շարունակում է զբաղեցնել նախավերջին հորիզոնականը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել