Լրահոս
Օրվա լրահոսը

ՇՈՒՆՆ ՈՒ ՄՍԱԳՈՐԾԸ

Հունվար 24,2008 00:00

\"\"

«ՀՀՇ-ական շարժումը որ աշխարհ եկավ, նրա դրոշին գրված էր՝ կործանել սոցիալիզմը: Հիմա, երբ ոչնչացված է այն կուսակցությունը, որը սոցիալիզմի գաղափարակիրն էր, ես ինչպե՞ս կարող եմ կողմնորոշվել այս կամ այն ոչնչացնողի կողմը»,- վրդովված՝ տարատեսակ կոմկուսների այս կամ այն թեկնածուին պաշտպանող հայտարարություններից, «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց ոգով կոմունիստ Նորիկ Պետրոսյանը: Հիշեցնենք, որ մայր Կոմկուսը ընտրություններին չի մասնակցում եւ չի պաշտպանում որեւէ թեկնածուի, իսկ Յուրա Մանուկյանի եւ Վազգեն Սաֆարյանի ղեկավարած կոմկուսները հայտարարել են Սերժ Սարգսյանին պաշտպանելու մասին: Վերջիններիս հիմնավորումներին՝ թե Ս. Սարգսյանը սոցիալական ծրագրեր է առաջ քաշում, Նորիկ Պետրոսյանը պատասխանում է. «Ինչի ստրկատերերը սոցիալական ծրագրեր չունեի՞ն, ստրուկներին չէի՞ն կերակրում: Բա իրենք իրենց հարստացնողներին չկերակրե՞ն: Սովորաբար ասում են՝ «Մսագործը ոսկոր նետեց շանը»: Հիմա հակառակն է ստացվել՝ շունն է մսագործին ոսկոր նետում, դեռ մսագործն էլ պիտի ուրախանա ու շնորհակալ լինի»: Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել