Երեկ ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրան աջակցող ուժերը Ազատության հրապարակում կազմակերպված հանրահավաքից հետո երթ անցկացրին: Դրա մասնակիցներին, որոնք պարբերաբար վանկարկում էին «Լեւոն» կամ «Հաղթանակ», երբեմն միանում էին նաեւ կանգառներում կանգնած մարդիկ, փողոցներին հարակից՝ տարատեսակ խանութ-օբյեկտներից դուրս եկած մարդիկ նվազագույնը լայն ժպիտով էին դիմավորում երթի մասնակիցներին, իսկ իրենց լուսամուտներից թամաշայի դուրս եկածներից ոմանք կամ ձեռքերը թափահարելով ողջունում էին, կամ բռունցք անում, իսկ ավտոմեքենաները «վանկարկված» ազդանշան էին հնչեցնում՝ ի նշան երթին աջակցության: Մասնակիցներից ոմանց գնահատմամբ, նման հանրահավաք-երթը հիշեցնում էր 1988-ի շարժման սկիզբը:
Կարդացեք նաեւ՝