Լրահոս
Օրվա լրահոսը

«ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՕԺԱՆԴԱԿՈՒՄ Է 2 ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ

Հունվար 22,2008 00:00

\"\"

«Ձեւավորվող ընտրատեղամասային հանձնաժողովներում տեղեր տրամադրելու խնդրանքով մեզ դիմել են նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Մանուկյանի նախընտրական շտաբներից: Մենք համաձայնել ենք»,- «ԱրմԻնֆո»-ին երեկ հաղորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի ղեկավարած «Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը: Ըստ նրա, «Ժառանգությունը» պատրաստ է ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը տրամադրել միայն արտախորհրդարանական կուսակցություններին. «Մենք ստիպված էինք նման որոշման գնալ, քանի որ լիցենզավորում անցած անձանց պակաս էինք զգում: Ըստ որում, այստեղ միանշանակ մեղավոր է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որը չարձագանքեց հանձնաժողովների անդամների ուսուցման լրացուցիչ դասընթացներ կազմակերպելու մեր խնդրանքներին: Իսկ մի քանի ամսում «Ժառանգություն» կուսակցությունը ֆիզիկապես չէր կարող հասցնել լիցենզավորում ապահովել բոլոր 1923 ընտրահանձնաժողովների աշխատանքներին մասնակցելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել