Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հունվար 19,2008 00:00

\"\"Հաղթանակների տուր

Շախմատի Հայաստանի տղամարդկանց բարձրագույն խմբի 68-րդ առաջնության՝ երեկ կայացած 10-րդ տուրը, թերեւս, ամենաարդյունավետն էր: Խաղացված բոլոր պարտիաներում կողմերից մեկը հաղթանակ տարավ: Բայց չնայած միանձնյա առաջատար Տիգրան Լ. Պետրոսյանը պարտվեց սպիտակներով խաղացող Զավեն Անդրիասյանին, 6,5 միավորով պահպանեց տեղն առաջին հորիզոնականում: Կարեն Ասրյանը առավելության հասնելով Լեւոն Բաբուջյանի նկատմամբ՝ միավորներով հավասարվեց Արման Բաբուջյանին տանուլ տված Սմբատ Լպուտյանին եւ նրա հետ բաժանում է 2-3-րդ հորիզոնականները:

Տղամարդկանց մրցաշարը 10-րդ տուրից հետո այսպիսի տեսք ստացավ.

1. Տիգրան Լ. Պետրոսյան 6,5

միավոր

2. Կարեն Ասրյան 6,0

3. Սմբատ Լպուտյան 6,0

4. Արտաշես Մինասյան 5,5

5. Արա Մինասյան 5,5

6. Սամվել Տեր-Սահակյան 5,5

7. Զավեն Անդրիասյան 5,0

8. Տիգրան Քոթանջյան 5,0

9. Արման Փաշիկյան 5,0

10. Աշոտ Անաստասյան 3,5

11. Արսեն Եղիազարյան 3,0

12. Լեւոն Բաբուջյան 2,0

13. Տիգրան Նալբանդյան 1,5

Կանանց մեջ

պայքարը սրվում է

Կանանց բարձրագույն խմբի 62-րդ առաջնության 6-րդ տուրում միանձնյա առաջատար Սիրանուշ Անդրիասյանը կրեց առաջին պարտությունը: Նրան նեղացրեց Լիլիթ Գալոյանը: Մյուս պարտիաներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Լիանա Աղաբեկյան-Նելլի Աղինյան՝ 1/2, Մարիաննա Գասպարյան-Լիա Մարտիրոսյան՝ 1:0, Նարինե Գասպարյան-Նաիրա Մովսիսյան՝ 1/2, Անահիտ Խառատյան-Լուսինե Կարապետյան՝ 1/2:

Յոթերորդ տուրից առաջ մրցաշարային աղյուսակում երկիշխանություն հաստատվեց: Այժմ Սիրանուշ Անդրիասյանը եւ Մարիաննա Գասպարյանը ունեն 4,0-ական միավոր: Նրանց, ըստ հերթականության, հաջորդում են 3,5-ական միավոր վաստակած Նարինե Գասպարյանը, Նելլի Աղինյանը եւ Լիլիթ Գալոյանը: Այնուհետեւ գալիս են Անահիտ Խառատյանը՝ 3,0, Լիա Մարտիրոսյանը եւ Լիանա Աղաբեկյանը՝ 2,5-ական, Լուսինե Կարապետյանը՝ 2,0, Նաիրա Մովսիսյանը՝ 1,5:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել