Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ԱԿԱՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ

Հունվար 18,2008 00:00

Մենք նախորդ համարում արդեն գրել էինք, որ ՍԻՄ-ի եւ նրա շուրջը ծագած հերթական պատմությունը կարծես այլ որակ է ստանում, քանի որ, ըստ ամենայնի, այս նոր իրավիճակում խնդիրը ոչ թե քաղաքական, այլ տնտեսական է դառնում, եւ երկու սենյակ հատկացնելը հայկբաբուխանյանական թեւին՝ զուտ «իրացման գոտու» սցենարի մի մասն է:

Ինքը՝ Հրանտ Խաչատրյանը երեկ հայտարարել է, որ «շատ վաղուց Հայկ Բաբուխանյանն իր ընկերների միջոցով ասել էր, որ մեզ չի թողնելու հանգիստ տնօրինել այս գրասենյակը, քանի որ ինքն է սեփականաշնորհումը կազմակերպել, ինքն է վճարումները կազմակերպել եւ նմանատիպ բաներ: Ինքը միշտ էլ հայտարարում է, որ, օրինակ, այս սեղանը, որի շուրջ նստած ենք, իր անձնական սեփականությունն է, սա իր անձնական կուսակցությունն է: Ես ինքս այստեղ անձնական իրեր ունեցել եմ, բայց անձնական սեփականություն երբեք չեմ ունեցել: Ես այսօր կարդացի թերթերում գրասենյակի տարածքի իրացման վերաբերյալ, մենք համապատասխան ԾԻԳ-ից պաշտոնական գրությունները ստացել ենք, կառավարության կողմից եւս գրություններ ենք ստացել, եւ հիմա այն փուլն է, երբ ես խորհրդակցում էի, թե առաջինը մե՞նք ենք իրենց հետ կապվելու, թե՞ իրենք, որպեսզի քննարկենք համարժեք փոխհատուցման հարցերը: Մենք դեռ ամբողջական որոշում չունենք՝ տարա՞ծք պահանջել, թե՞ գումար, եւ նախ ուզում էինք ճշտել, թե մեզ ինչ են առաջարկելու, եւ ըստ այդմ՝ կկողմնորոշվեինք: Նույնիսկ չենք էլ փորձել իմանալ, թե ովքեր են, ես այսօր մամուլից որոշ բաներ իմացա, բայց հեռուստացույցով էլ գովազդներ ենք տեսնում, որ տվյալ ֆիրմայի հետ (այս դեպքում խոսքը «Սոնի-Էրիկսոն» ֆիրմայի մասին է- Մ. Ե.) համագործակցում է «Հայրապետյան եղբայրներ» ընկերությունը: Ինքս երբեք չեմ ձգտել ազատ գումարներ ունենալ, որպեսզի թշնամիներ ձեռք չբերեմ եւ հիմա պարզվում է, որ իմ գրպանում եղած կուսակցության կնիքը առնվազն կես միլիոն դոլարի կապիտալ է եւ դրա համար պետք է կոռուպցիոն կռիվներ տալ մարդկանց հետ: Ես, սակայն, չեմ պատրաստվում նման բան անել, դա պետության խնդիրն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել