Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԵԿ ՆԱԽԱԳԱՀԻ ՆՈՐ՝ ԱՐԴԵՆ 3-ՐԴ ԱՌԱՋԱՐԿԸ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻՆ

Հունվար 18,2008 00:00

\"\"

«Այսօր բոլորը՝ այդ թվում թե՛ ՀՀԿ-ն, թե՛ իշխանության մաս կազմող ՀՅԴ-ն, հայտարարում են, որ կողմ են արդար ընտրություններին,- ասաց «Օրինաց երկիր» կուսակցության կողմից նախագահի թեկնածու առաջադրված Արթուր Բաղդասարյանը եւ այս կապակցությամբ «Առավոտի» միջոցով հրապարակային առաջարկ արեց:- Մենք առաջարկում ենք համատեղ ստեղծել նախագահի բոլոր թեկնածուների եւ շահագրգիռ լրատվամիջոցների մասնակցությամբ «Ընտրական կեղծիքների կանխարգելման միասնական գրասենյակ»՝ թեժ գծով, որտեղ թե՛ կարձանագրվեն եւ թե՛ կկանխարգելվեն հնարավոր բոլոր ընտրախախտումները: Գրասենյակում յուրաքանչյուր թեկնածու կունենա իր ներկայացուցիչը: Ըստ որում, գրասենյակի բոլոր ֆինանսական ու կազմակերպչական ծախսերը մենք պատրաստ ենք փոխհատուցել: Եթե իրոք կողմ են ազատ, արդար ընտրություններին՝ թող արձագանքեն»: Կարդացեք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել