Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼԽԱՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌ ԱՌՋԵՎՈՒՄ ԵՆ

Հունվար 17,2008 00:00

\"\"Հոլանդիայի Վեյկ-ան-Զեե քաղաքում ընթացող շախմատի «Chess Corus» գերմրցաշարի մասնակիցներն անցան ճանապարհի քառորդ հատվածը:

Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը չորրորդ տուրում սեւերով հանդիպեց իր հետ միասին մրցաշարի մեկնարկից առաջատարի դերն ստանձնած նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: Պարտիան 36-րդ քայլում ավարտվեց ոչ-ոքի: Երեկ հայտարարված հանգստյան օրվանից առաջ այս երկու շախմատիստները 3,0-ական միավորով շարունակում են գլխավորել մրցաշարային աղյուսակը, որն այսպիսի տեսք ունի:

Լեւոն Արոնյան (Հայաստան) 3,0

Մագնուս Կարլսեն (Նորվեգիա) 3,0

Վլադիմիր Կրամնիկ

(Ռուսաստան) 2,5

Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան) 2,5

Յուդիթ Պոլգար (Հունգարիա) 2,5

Լյուկ վան Վելի (Նիդեռլանդներ) 2,5

Մայքլ Ադամս (Անգլիա) 2,0

Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա) 2,0

Պետեր Լեկո (Հունգարիա) 2,0

Շախրիյար Մամեդյարով

(Ադրբեջան) 1,5

Վիշվանաթան Անանդ

(Հնդկաստան) 1,5

12. Պավել Էլյանով (Ուկրաինա) 1,0

Վեսելին Տոպալով (Բուլղարիա) 1,0

Բորիս Գելֆանդ (Իսրայել) 1,0

Այսօր կայանալիք հինգերորդ տուրում Արոնյանը սպիտակներով խաղում է աշխարհի գործող չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Մյուս զույգերը կազմել են. Մամեդյարով-Լյուկ վան Վելի, Էլյանով-Ռաջաբով, Ադամս-Կրամնիկ, Իվանչուկ-Կարլսեն, Պոլգար-Լեկո, Տոպալով-Գելֆանդ:

Արդեն ասել ենք, որ «Corus»-ի «A» խմբում թույլ շախմատիստներն անելիք չունեն՝ բոլոր 14 գրոսմայստերների խաղամակարդակն այնքան բարձր է, որ կարգերի տարբերություն, պարզապես, չկա: Յուրաքանչյուրն ի զորու է Վեյկ-ան-Զեեում առաջինը լինել (Լեւոն Արոնյանը 2007 թվականի հաղթողն է) ու արժանի է դրան: Այդուհանդերձ, Արոնյանի մասին ահա թե ինչ է գրում մրցաշարը լուսաբանող գրոսմայստեր Սերգեյ Զագրեբելնին: «Արդեն վաղուց եւ մասնագետները, եւ գործընկերները, եւ շախմատասերները Լեւոնին իր պատվավոր տեղն են հատկացրել «ընտրյալների դասում», որի անդամներից սպասում են հաղթանակներ ու միայն հաղթանակներ, ինչը միշտ չէ, որ նրա մոտ ստացվում է: Հնարավոր է, որ Արոնյանը, պարզապես, չգիտի իր այդ «անդամակցության» մասին կամ էլ ձեւացնում է, թե չգիտի»:

Առայժմ իր իսկական հնարավորությունները լիովին չի ցուցադրում «B» խմբում հանդես եկող մեր մյուս գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը: Նա մրցաշարի առաջին հատվածում երեք պարտիա ավարտել է ոչ-ոքի, կրել մեկ պարտություն եւ մրցաշարային աղյուսակում 14 մասնակիցների մեջ 1,5 միավորով բաժանում է 10-12-րդ հորիզոնականները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել