Երեկ ՄԱԱ կազմակերպած քննարկման ընթացքում ԿԸՀ քարտուղար Աբրահամ Բախչագուլյանն (լուսանկարում՝ կենտրոնում) արձագանքելով ընտրողների մատները թանաքոտելու վերաբերյալ առաջարկին՝ ասաց, թե չպետք է ելնել այն կանխադրույթից, որ Հայաստանում ապրող քաղաքացիները հանցագործ են: «Վրաստանում բոլորը հանցագո՞րծ են»,- այդ դրույթը կիրառած երկրի օրինակը մատնանշեց ՀԺԿ քարտուղար Գրիգոր Հարությունյանը, եւ ի պատասխան ԿԸՀ քարտուղարն ասաց. «Ես Վրաստանում խելոք մարդ չեմ տեսել: Եվ ընդհանրապես՝ չեմ լսել «խելոք վրացի» հասկացություն»: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը ենթադրեց, որ Հայաստանին երեւի ոստիկանություն էլ պետք չէ: Աբրահամ Բախչագուլյանը քիչ անց նաեւ հեգնանքով առաջարկեց. «Եկեք ընտրողի մատը թանաքոտելու փոխարեն՝ մատը կտրենք»: Կարդացեք նաեւ՝