Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱԿՆԱՐԿԻ ՀԵՏԵՎԱՆՔԸ

Հունվար 16,2008 00:00

\"\"

Հունվարի 12-ին «Ազատություն» ռ/կ-ի հարցին, թե կա՞ նախագահի որեւէ թեկնածու, որին հակված են պաշտպանել ՍԻՄ-ի իրենց համակիրները՝ Հայկ Բաբուխանյանը պատասխանել էր. «Բացառում ենք, որ կուսակցությունը կարող է պաշտպանել Լեւոն Տեր-Պետրոսյանին»: Հարցին էլ՝ «Իսկ իշխանության թեկնածուի՞ն», պատասխանել էր. «Ինչ վերաբերում է կոնկրետ Սերժ Սարգսյանին, օրինակ՝ Լոռվա կառույցից ստացել ենք առաջարկ պաշտպանել Սերժ Սարգսյանի թեկնածությունը»: Հայկ Բաբուխանյանը նաեւ կանխատեսել էր, թե ընտրությունները կանցնեն 2 փուլով. «Ես տեսնում եմ հնարավորություն, որ հենց Սերժ Սարգսյանը կդառնա նախագահ»: Այս հայտարարությունից 3 օր անց Հայկ Բաբուխանյանը ոստիկանության աջակցությամբ վերատիրացավ ՍԻՄ-ի մի քանի սենյակների:
Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել