ՀՀԿ-ն կուսակցական շրջանակով հունվարի սկզբին արդեն նշել էր Ամանորը: Իսկ հունվարի 12-13-ին հանրապետականներն Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրում մի նոր ճոխ միջոցառմամբ նշել են արդեն հին տոմարով Նոր տարին: Ընդ որում՝ հունվարի 12-ի խնջույքին ներկա է եղել ոչ միայն ՀՀԿ-ի վերնախավը, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստանի», եւ կոալիցիայի հետ համագործակցող անկախ պատգամավորները: Իսկ հունվարի 13-ին ահա այս՝ լուսանկարում պատկերված խիստ խորհրդանշական հրավիրատոմսով «Հարսնաքար» են հրավիրվել արդեն ՀՀԿ-ի մարզային կառույցների ներկայացուցիչները: