Երեկ իր հրավիրած ասուլիսում ՀՀ առաջին նախագահ եւ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանը անդրադառնալով իր՝ նախագահ ընտրվելու դեպքում խորհրդարանի հետ համատեղ աշխատելու հնարավորությանն առնչվող հարցին՝ ասաց. «Հասկանալի է, որ այստեղ լուրջ խնդիրներ պետք է ծագեն, որովհետեւ մենք խորհրդարանում մեծամասնություն չունենք: Ու թեեւ ԱԺ-ն այսօր իրականում չի արտահայտում մեր հասարակության եւ մեր քաղաքական դաշտի ուժերի հարաբերակցությունը, բայց պիտի կարողանանք աշխատել գոյություն ունեցող մեծամասնության հետ: Ես չեմ կասկածում, որեւէ բարդություն այս իմաստով չի լինի, շատ սահուն կձեւավորվի նաեւ կառավարություն, կնշանակվի վարչապետ, որից հետո իմ ծրագրի հիմնադրույթների հիման վրա կներկայացվի կառավարության ծրագիրը, որը, կարծում եմ, շատ լուրջ ծրագիր է»: Կարդացեք