Լրահոս
Օրվա լրահոսը

Հունվար 11,2008 00:00

ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ

\"\"Երեկ առավոտյան, կյանքի 59-րդ տարում, հանկարծամահ է եղել «Ժողովրդավարական ուղի» կուսակցության նախագահ Մանուկ Գասպարյանը: Նախնական, ոչ պաշտոնական վարկածով՝ մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է. նա երկու անգամ սրտի վիրահատություն էր տարել: Մ. Գասպարյանի մահվան կապակցությամբ նրա ընտանիքին, հարազատներին եւ զինակիցներին ցավակցություն են հայտնել ՀՀ առաջին նախագահ եւ ՀՀ նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման քաղաքացիական նախաձեռնությունների գրասենյակը, ԺՈՒԿ-ի վարչությունը, ՍԴՀԿ-ն, ԱԺՄ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգություն» կուսակցությունը, ՄԻԱԿ-ը, նաեւ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ու ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Հիշեցնենք, որ Մանուկ Գասպարյանը Ազգային ժողովի նախորդ երկու գումարումների՝ մեծամասնականով ընտրված անկախ պատգամավոր է եղել: Խորհրդարանի 2007 թվականի ընտրություններում նրա գլխավորած ուժը չհաղթահարեց խորհրդարան մտնելու 5 տոկոսի արգելանքը: Վերջերս Գասպարյանը նշանակվել էր ՀՀ նախագահի առաջադրված թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Երեւանի Քանաքեռ-Զեյթունի նախընտրական շտաբի պետ: Երեկ Լ. Տեր-Պետրոսյանը նաեւ այցելել է Մանուկ Գասպարյանի տուն եւ վերջինիս մահվան կապակցությամբ ցավակցություն հայտնել նրա ընտանիքի անդամներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել