«Կարեն Սերոբիչն իր փորձով, գիտելիքներով, հմայքով կարողացել է գրավել ամբողջ Սովետական Միությունը: Ես համոզված եմ, որ նրա դաստիարակությունը մնացել է իր որդիների մոտ: Դա Ստեփան Դեմիրճյանի անձնական գործն է, բայց ինձ ուրախացրեց այն, որ Ստ. Դեմիրճյանը բավականին լուրջ հակադարձեց Տեր-Պետրոսյանի՝ սովետական շրջանին տված գնահատականին»,- պատասխանելով «Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում, որ Կոմկուսի կարկառուն դեմքերից մեկի որդին այսօր սատարում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, ասաց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը: Նաեւ հավելեց. «Ես համոզված եմ, որ եթե այսօր Դեմիրճյանի նկարը կամ նրա հիշատակը դրվի քվեարկության՝ ավելի շատ ձայն կստանա, քան բոլոր թեկնածուները միասին վերցրած: Նա ներկայացնում էր մի գաղափարախոսություն, որը փրկեց եւ բարգավաճ դարձրեց երկիրը»:
Կարդացեք