Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, «Շախմատային Հայաստան» հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Հովհաննիսյանը մարզաձեւին մատուցած երկարամյա ծառայությունների համար արժանացել է «ՖԻԴԵ-ի ոսկե նշանի»: Իսկ մարզաշխարհի ներկայացուցիչների հետ տարեվերջյան ավանդական հանդիպման ժամանակ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Գ. Հովհաննիսյանին ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի բնագավառում ներդրած նշանակալի ավանդի համար հանձնեց «Մովսես Խորենացու մեդալ»: