«Ոչ ոք թառամած ծաղիկներ չի սիրում. մեզ պետք է նոր սկիզբ, նոր մոտեցումներ, նորարարություն, ստեղծարարություն, համարձակություն՝ հասարակությունը տանելու որակական նոր զարգացումների ճանապարհով»,- երեկ ասուլիսում ասաց «Օրինաց երկրի» առաջնորդ Արթուր Բաղդասարյանը՝ հայտարարելով, թե իր կուսակցությունը գնալու է այդ ճանապարհով. «Եվ մեր հայրենակիցներից յուրաքանչյուրը կարող է միանալ մեր քաղաքացիական շարժմանը»: Սակայն նկատեցինք, թե նախագահի թեկնածուների «ծաղկեփնջում» միայն Արման Մելիքյանն է թարմ, իսկ մնացած բոլորը առաջին թարմության «ծաղիկներ» չեն:
Կարդացեք նաեւ՝