Դեկտեմբերի 20-ին «Առավոտն» իր «Հայելանման սիմետրիա» վերտառությամբ խմբագրականում անդրադարձել էր դեկտեմբերի 15-ին «ՀԺ»-ում հրապարակված այն ձեռագրին, որը վերագրվել էր ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին: «Պատմության տեսակետից այնքան էլ կարեւոր չէ, թե ինչ է մարդը ասել կամ գրել, այլ՝ ինչպես է նա գործել: Եվ այս առումով պետք է արձանագրել, որ պարոն Մանուկյանը եւ նրա կողմնակիցները 1996-ի սեպտեմբերին գործել են հենց այդ՝ բոլշեւիկյան-հեղափոխական սցենարով»: ԱԺՄ նախագահը համաձայն չէր այդ դիտարկման հետ, ուստի՝ փորձեց իր տեսանկյունից բացատրել այն իրավիճակը, որն առկա էր 96-ի նախագահական ընտրությունների ժամանակ:
Կարդացեք