Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ՏԱՐԱԾՔՆԵՐ ՉՀԱՆՁՆԵԼ

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"«Տեր-Պետրոսյանը նշել է, որ դրածոները առաջադրելով իրենց թեկնածությունը` խնդիր են լուծել նախորդ եւ նախորդի նախորդ ընտրություններում: Այսինքն` դրածոները մշտապես դրածո անձինք են»,- երեկ բացառելով իր դրածո լինելու հանգամանքը, հայտարարեց նախագահի թեկնածու Արման Մելիքյանը: Ապա պարոն Մելիքյանը «պարադոքս» համարեց այն, որ «Ի պաշտպանություն ազատագրված տարածքների» հասարակական նախաձեռնությունը եւ հատկապես այն համակարգող Ժիրայր Սեֆիլյանը պաշտպանում են Լեւոն Տեր-Պետրոսյանին. «Սա ուղղակի հասարակության մեջ ապակողմնորոշվածության դրսեւորում է, որովհետեւ ես չեմ կարծում, որ նա դավաճանել է իր սկզբունքներին, որ նա պատրաստ է հանձնել տարածքները»: Այն, որ Սեֆիլյանը Ղարաբաղի հակամարտության մասով ասում է, թե Տեր-Պետրոսյանի հաղթանակից հետո կներկայացնի կարգավորման իր մոտեցումը, Արման Մելիքյանն այսպես է մեկնաբանում. «Այո, բայց նա ոչ մի երաշխիք չունի, որ այդ նույն իշխանությունը, նույն բանի համար, վաղն իրեն բանտ չի նստեցնի»:

Ա. Մելիքյանը որոշ ծրագրային բացահայտումներ էլ արեց. «Ազատագրված տարածքները պատկանում են ադրբեջանահայերին՝ Խորհրդային Ադրբեջանում ծնված լինելու իրավունքով՝ իբրեւ նրանց կորցրած գույքի փոխհատուցում: Այս մոտեցմանը որեւէ միջազգային կառույց, որեւէ կառավարություն հակափաստարկ չի բերել: Հայկական կողմի որդեգրած քաղաքականությունում միանշանակ բացակայում է ադրբեջանահայերի խնդիրը: Օսկանյանի վերջին ասուլիսը ցույց տվեց, որ Հայաստանի դիվանագետները ջանքեր են գործադրում, որպեսզի Ղարաբաղի ժողովուրդը կարողանա ինքնորոշվել Ադրբեջանի կազմում: Ես կարող եմ վստահեցնել, որ իմ ընտրվելու դեպքում ՀՀ ԱԳ նախարարը չի խոսելու տարածքներ հանձնելու եւ Ադրբեջանի կազմում ԼՂՀ բնակչության ինքնորոշվելու իրավունքի մասին»:

Բացի ԼՂՀ հարցից, նրա ծրագրում ուրույն տեղ ունի պայքարը կոռուպցիայի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել