Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅԴ Ի՞ՆՉ «ԱՅԼ ԾԱԽՍԵՐ» ԷԻՆ

Դեկտեմբեր 25,2007 00:00

\"\"

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, որ ներկա է լինում կառավարության նիստերին, «Առավոտի» հետ զրույցում հիշատակեց, թե կառավարության օգոստոսի 16-ի N 981-Ա որոշմամբ «Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության դեսպանատան շենքի շինարարության համար շինաքարի հրատապ տեղափոխման հետ կապված լրացուցիչ ծախսերի ֆինանսավորման նպատակով» 7,7 մլն դրամ հատկացվեց կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին՝ «Այլ ծախսեր» հոդվածով: Սակայն երբ դեկտեմբերի 12-ին Աբու Դաբիում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ բացվեց ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանատան նոր շենքը եւ դեսպանի կեցավայրը՝ հրապարակվեց. «Նոր դեսպանատան համար տարածքը հատկացրել է ԱՄԷ-ի կառավարությունը, իսկ շինությունը կառուցվել է ԱՄԷ-ում 4 հազարանոց հայ համայնքի նվիրաբերած գումարներով»: Անահիտ Բախշյանը այս տեղեկատվությունն առաջարկեց իբրեւ հասարակության համար խորհրդածության նյութ. «Կառավարության նիստերում նախագծեր են հապճեպ ներկայացնում եւ ընդունում, բայց ոչ մեկը հաշվետու չի լինում՝ ո՞ւր գնաց, ի՞նչ եղավ… Հիմա հարցնում ենք՝ ո՞ւր են այդ փողերը»: Անահիտ Բախշյանի հարցազրույցը՝ վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել