Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Միջազգային իրավունք

Դեկտեմբեր 22,2007 00:00

Մանկապղծության զոհեր

Մեկ տարի ընթացած դռնփակ դատավարության ընթացքում ՌԴ Կրասնոյարսկի դատարանը մանկապղծության համար դատավճիռ է կայացրել երեք տղամարդու նկատմամբ: Նրանցից մեկը նախկին գործարար էր, երկրորդը՝ ուսուցիչ, իսկ մյուսը՝ հնչյունային ռեժիսոր: Նրանք ստեղծել էին պոռնոստուդիա, ուր խաբեությամբ տանում էին 9-14 տարեկան անչափահաս տղաների, բռնաբարում էին նրանց, նկարահանում եւ տեսագրությունները վաճառում: Դատաքննության ժամանակ պարզվեց, որ խուզարկությամբ հայտնաբերվել են հարյուրավոր լուսանկարներ: Միայն այս գործով տուժող է ճանաչվել 136 երեխա: Ի դեպ՝ բոլորն էլ անապահով ընտանիքներից: Եռյակը այս հանցավոր բիզնեսով զբաղվել է ավելի քան 7 տարի: Չնայած նրանք դատապարտվել են 9-15 տարվա ազատազրկման, սակայն իրենց մասնակի են մեղավոր ճանաչել:

Մանկապիղծների մեկ այլ խումբ էլ օրերս բացահայտվել է Ավստրալիայում: Ոստիկանությունը ձերբակալել է 24 մանկապիղծների, որոնք ինտերնետում տարածել են միլիոնից ավելի բռնաբարված երեխաների՝ զոհերի լուսանկարները: Ավստրալիայի իրավապահները Ինտերպոլի հետ համատեղ ողջ երկրով մեկ լայնամասշտաբ միջոցառումներ են իրականացրել, որոնց արդյունքում վնասազերծված խումբը, սակայն, հանցավոր ցանցի մի փոքր մասն է:

Ըստ իրավապահների, շատ կարեւոր է, որ հանցագործությունը բացահայտվեց ամանորի նախօրեին: Նոր տարվա առթիվ երեխաները նոութբուկեր եւ բջջային հեռախոսներ են ստանում, որոնց օգնությամբ շատ հեշտ է ինտերնետում հայտնաբերել պոռնոսայթերը:

Կոմունիստները ապստամբել են

Օրերս մոտ 300 կոմունիստ ապստամբներ եւ նրանց համակիրները փախել են Հնդկաստանի արեւելյան նահանգներից մեկի բանտից: Բանտարկյալները հարձակվել են հսկիչների վրա եւ փախել են նրանց արձակած կրակահերթի տակ: Բանտում «բնակվող» 377 կալանավորից փախել է 299-ը: Փոխհրաձգության ժամանակ վիրավորվել են 3 բանտապահ եւ 2 կալանավոր: Արեւելյան Հնդկաստանը կոմունիստ ապստամբների մաոցզեդունական հոսանքի «ամրոց» է, որոնք 2 տասնամյակ շարունակ պայքարում են՝ կառավարությունից պահանջելով աշխատատեղ եւ հող: Պայքարի ընթացքում բարիկադների վրա զոհվել են հազարավոր կոմունիստներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել