«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանի՝ բանտից ստացված հերթական հայտարարությունը վերաբերում է այն հարցին, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը, նախագահ վերընտրվելու դեպքում, հանձնելո՞ւ է Արցախը: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ես համոզված եմ, որ իշխանության գալով՝ Լեւոնը իր առաջնային խնդիրը չի համարելու Արցախի հարցի լուծումը: Նա գալիս է վերականգնելու մեր պետականությունն ու սահմանադրական կարգը: Եվ այսօր կողմ լինելով նրա վերադարձին՝ դա չի նշանակում կողմ լինել ազատագրված տարածքները զիջելուն: Կրկնում եմ, որովհետեւ այս հարցը ներառված չէ «ավգյան ախոռները մաքրելու» ծրագրում: Ուստի այն վայրահաչություններն ու բամբասանքները, թե իբր նա գալիս է Արցախը հանձնելու, ամբողջությամբ զրպարտանք են եւ
տգիտության արդյունք»: