Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հրաշալի տասնյակը որոշվեց

Դեկտեմբեր 19,2007 00:00

\"\"Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան, շարունակելով «Հայաստանի ֆիզկուլտուրնիկ» թերթի հիմնադրած ավանդույթը, որոշեց անցնող տարվա (2007 թվականի) 10 լավագույն մարզիկներին եւ թիմերին: Հարցմանը մասնակցել է 46 մարզական լրագրող: Նրանց բոլորին բաժանվել են այն մարզիկների ու թիմերի անունները, որոնք այս տարի հասել են ավելի բարձր արդյունքների:

Մարզական լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքների արդյունքում ստացվել է հետեւյալ պատկերը:

1. Գեւորգ Դավթյան ծանրամարտ 454

միավոր

2. Հռիփսիմե Խուրշուդյան ծանրամարտ 328

3. Յուրի Պատրիկեւ

հունահռոմեական ըմբշամարտ 281

4. Մելինե Դալուզյան ծանրամարտ 253

5. Հովհաննես Դավթյան ձյուդո 240

6. Սառա Հեբերտ վինդսերֆինգ 187

7. Էլինա Դանիելյան շախմատ 129

8. Արա Խաչատրյան ծանրամարտ 118

9. Լեւոն Արոնյան շախմատ 114

10. Տիգրան Մարտիրոսյան ծանրամարտ 96

Հայաստանի լավագույն թիմերի եռյակը կազմել են.

1. Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքական. 2007 թվականի Եվրոպայի թիմային առաջնության արծաթե մեդալակիր:

2. Շախմատի Հայաստանի կանանց հավաքական. Եվրոպայի առաջնության թիմային բրոնզե մեդալակիր:

3. Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել