Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՈՂՄՆԱԿԱԼ ԼՈՒՍԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԸ ՀԱՍԵԼ Է ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

Դեկտեմբեր 19,2007 00:00

\"\"

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը Նյու Յորքում «Ազատություն» ռ/կ-ի թղթակցին պատմել է անցած շաբաթ Ստրասբուրգում վարչապետ Սերժ Սարգսյանի հետ իր հանդիպման մասին, որ քննարկել են հեռուստաընկերությունների վարքագիծը, «պնդումներն այն մասին, որ բազմաթիվ են Սերժ Սարգսյանի մասին՝ դրական, նրա ընդդիմախոսների մասին՝ բացասական հիշատակումները: Անշուշտ, ես համաձայնեցի, որ ցանկացած վարչապետ ավելի շատ լուսաբանում կստանա, քան մարդիկ, որոնք վարչապետ չեն: Բայց ես բացատրում էի Հայաստանի վարչապետին, որ խնդիրը ոչ թե նրա կամ նրա ընդդիմախոսների մասին հիշատակումների քանակն է, այլ այն համոզիչ վերլուծությունը, որի համաձայն՝ այդ մեկնաբանությունները նպաստավոր են Սերժ Սարգսյանի եւ աննպաստ` նրա ընդդիմախոսների համար: Դա սխալ է, դա կողմնակալ է, դա այն է, ինչը ճիշտ չէ ժողովրդավարության մեջ»: Թերի Դեւիսը պատմել է. «Շատ պարզորոշ ասացի, որ շատ մտահոգված եմ Եվրախորհրդի անդամ Հայաստանում տիրող իրավիճակով», ու հավելել. «Հայաստանի ԶԼՄ-ների ներկայիս իրավիճակը ընդհանուր առմամբ չի համապատասխանում Եվրախորհրդի չափանիշներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել