Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱԴՈՅԱՆՆ ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻ ՕԳՆԱԿԱ՞Ն

Դեկտեմբեր 18,2007 00:00

\"\"

ԱԺԴ նախագահ Արշակ Սադոյանը դարձյալ հայտնվել է խորհրդարանում: «Ձեւակերպված եմ աշխատանքի՝ որպես ԱԺ պատգամավորի օգնական»,- «Առավոտին» հայտնեց պրն Սադոյանը, եւ մեր հարցին, թե հատկապես ո՞ւմ օգնականն է՝ պատասխանեց. «Հլը որ չասեմ՝ հետո կասեմ, որովհետեւ վերջնական չի այդ հարցը: Գալիս եմ ԱԺ, քանի որ ինձ պետք է հետեւել, իմանալ, քանի որ այսքան տարվա աշխատանքից հետո…»: Կիսատ թողած նախադասությունը լրացրինք՝ «սիրտը չի՞ կտրվում» ԱԺ-ից: «Բացի այդ: Ես կարծում եմ, համենայնդեպս՝ քաղաքական գործունեության մեջ ավելի օգտակար կլինեմ, եթե անմիջական պուլսի վրա լինեմ»: Նրա հետ զրույցից հետո պարզեցինք, որ Սադոյանը լինելու է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Սարգսյանի օգնականը: Եվ երբ փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ԱԺԴ նախագահից՝ պատասխանեց, որ ինքը չի էլ նայել, թե հատկապես որ պատգամավորի օգնականի վկայական են տվել, սակայն ինքը խնդիր չունի. «Դա կարող է լինել թեկուզ հենց Լեւոն Սարգսյանը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել