Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեկ քայլ հետընթաց»

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"Դեկտեմբերի 6-9-ը Մերձմոսկովյան Սնեգիրիում տեղի է ունեցել հայտնի Դարտմունդյան կոնֆերանսի 12-րդ նիստը:

Հայաստանի պատվիրակության անդամ Արամ Գ. Սարգսյանը երեկ այդ հանդիպումը «մեկ քայլ հետընթաց» որակեց նախորդների համեմատ: Բանն այն է, որ ադրբեջանական պատվիրակությունը հրաժարվել է նախորդ 11 հանդիպումներում ձեռք բերված եւ «Շրջանակային համաձայնագիր խաղաղ գործընթացի մասին» փաստաթղթով ամրագրված համաձայնություններից: Արամ Գասպարիչի համոզմամբ՝ հարցը քաղաքական լուծում չունի. այն հնարավոր է լուծել միայն խաղաղ գործընթացի միջոցով: Սակայն ադրբեջանցիները փոխել են իրենց պատվիրակության կազմը մոտ 90 տոկոսով եւ կոշտացրել դիրքորոշումը: Նրանց ոգեւորել ԵՆ ԵԱՀԿ Մադրիդի համաժողովի ընթացքում Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով Մինսկի խմբի համանախագ«Մեկ քայլ հետըահների նոր առաջարկները, որոնք, ըստ բանախոսի՝ ներառում են վեց տարածքների հանձնում՝ առանց Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման:

Գասպարիչը նաեւ վրդովված է այս առիթով՝ «մերոնց պահվածքից», ինչը ոգեւորության հիմք, հիրավի, տալիս է. «Օսկանյանը, չգիտես ինչու, շատ էր հիացած, որ այդ փաստաթղթում տեղ է գտել ինքնորոշման իրավունքը: Եթե դա է մեզ համար ամենագլխավոր նվաճումը, ես կարծում եմ, որ դա ուղղակի հարիր չէ հաղթող կողմին»: Եվ քանի որ Արամ Գասպարիչը գտնում է, որ «մեր ձեռքին շատ կոզր կա», ուստի առաջարկում է՝ «այս պահին հրաժարվել այդ բանակցություններից, որովհետեւ քննարկվող սկզբունքները հայանպաստ չեն: Որեւէ տարածքի վերադարձի մասին խոսք չի կարող գնալ, որովհետեւ ադրբեջանցիները հրաժարվում են քննարկել հայկական տարածքների վերադարձը»: Այս տեսակետին համամիտ չէ պատվիրակության ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը, ով համոզված է, որ ԼՂՀ հարցում Հայաստանի դիրքորոշումը կառուցողական է եւ բարձրացնում է մեր երկրի հեղինակությունը:

Իսկ պատվիրակության մեկ այլ անդամ՝ Հայկ Բաբուխանյանն ասում է. «Եթե Ադրբեջանը խոսում է ուժի դիրքից, ապա Հայաստանը նույնպես պետք է հաշվի առնի այդ տարբերակը՝ որպես իր ազգային անվտանգության խնդիրների լուծման տարբերակ: Հասկանալի է, որ դա լավագույնը չէ: Մենք պարզ ասացինք ադրբեջանական կողմին, որ եթե Ադրբեջանում սկսվի ռազմական հռետորիկա, ապա նույն կարգի հռետորիկա կսկսվի Հայաստանում, որովհետեւ մենք ոչ թե մուրում ենք խաղաղություն, այլ մենք կարող ենք պարտադրել այդ խաղաղությունը, ինչպես դա արեցինք 1992-94 թվականներին»: Բանախոսների կարծիքով, ադրբեջանցիներին թեւավորում են նաեւ հայաստանյան նախագահության որոշ թեկնածուների «ադրբեջանասիրական» հայտարարությունները: Ինչպես կուլուարային զրույցներում ադրբեջանցիներն ասել են մերոնց՝ խոսքը Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել