Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ՍՏԱՆԱԼ ԱՌՆՎԱԶՆ 62%

Դեկտեմբեր 15,2007 00:00

\"\"

Երեկ «Լեգիտիմ նախագահ-2008» շարժման նիստում ՀՀՇ վարչության անդամ Արամ Մանուկյանը, նկատի ունենալով առաջիկա նախագահական ընտրությունների արդյունքները, հայտարարեց. «62 տոկոսը մեզ համար նվազագույնն է լինելու: Վստահեցնում եմ, ու կտեսնեք»: Ըստ Ա. Մանուկյանի, այսօր կա վախի, մի քիչ կոտրվածության մթնոլորտ, «բայց այդ մթնոլորտը 2 ամիս առաջ ուրիշ էր, քան հիմա, իսկ երկու ամիս անց լրիվ այլ մթնոլորտ է լինելու: Մենք ունենք մեկ խնդիր՝ կանխատեսել ոչ թե այն, թե իշխանափոխությունը լինելու է փետրվարի 18-ի՞ն՝ նախապես, փետրվարի 19-ին՝ ընտրությունո՞վ, թե՞ փետրվարի 20-ին՝ համաժողովրդական ընդվզման արդյունքում»: ՀՀՇ վարչության անդամի համոզմամբ՝ այսօր ընդդիմության միակ խնդիրը ընտրություններում ժողովրդին վճռորոշ գործոն դարձնելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել