Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տեղեկանք չեն տալիս

Դեկտեմբեր 14,2007 00:00

Նախորդ օրը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում հետաձգվեց նախկին «Դաշինք» կուսակցության համամասնական

ցուցակով պատգամավորության թեկնածու առաջադրված Գարեգին Ղազարյանի բողոքի քննությունը:

Գարեգին Ղազարյանը, որը բնակվել է մայրաքաղաքի Ա. Ահարոնյան 2/1 շենքի 18 բնակարանում (նախկինում՝ Ս. Դավթի փողոց), փորձել է տեղեկանք ստանալ ՀՀ ոստիկանության անձնագրային վարչությունից՝ ԱԺ համամասնական ընտրություններին մասնակցելու համար: Ղազարյանն աշխատել է Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում՝ սոցիալական ապահովության բաժնի պետն էր, ապա առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ: Ոստիկանությունից նրան տրվել է տեղեկանք, որ նա 5 տարի մշտապես չի բնակվել Հայաստանում եւ որ նրա ժամանակավորապես գրանցման վայրը նշվել է Բերձորը:

«Ոստիկանության 2-րդ ձեւը պատճառ դարձավ, որ ինձ չգրանցեն»,- ասում է Գ. Ղազարյանը, ապա հարցնում, թե այդ ինչպե՞ս է, որ ԱԺ ընտրությունների ժամանակ տեղեկանք տվեցին Մոսկվայում բնակվող Գարիկ Մարտիրոսյանին, կամ այսօր՝ Արման Մելիքյանին, որը ԼՂՀ փոխարտգործնախարարն էր: «Ազատագրված տարածքում ապրողը մարդ չի՞»,- հարցնում է բողոքաբերը: Վերջինս հիշեց նաեւ, որ ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու առաջադրվեց անգամ Ալեքսան Հակոբյանը: Իրեն չգրանցելը նա դիտում է «անթույլատրելի խտրականություն»: Գ. Ղազարյանը մտադիր է դատարանով ստանալ իր քաղաքացիության եւ բնակության վայրի մասին ճշգրիտ տեղեկանքը, եւ իր հարցը չդարձնել միջազգային սկանդալ: Նա նախկինում աշխատել է ԼՂՀ պաշտպանության բանակում՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխհրամանատար, եւ Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանի օգնական: Այդ ընթացքում դուրս չի եկել հայաստանյան գրանցումից եւ, իր կարծիքով, ՀՀ ԱԺ պատգամավոր դառնալու հնարավորությունից զրկվել է: Դատական նիստը հետաձգվել է մինչեւ գալիք՝ Առնետի տարվա հունվարի 9-ը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել