Վերջերս ելույթ ունենալով ԱԼՄ հեռուստատեսությամբ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը դժգոհություն է հայտնել, որ թերթերը միտումնավոր կերպով աղավաղել են իր լուսանկարը: Խոսքը հոկտեմբերի 28-ին մի շարք (ի դեպ, տարբեր ուղղվածություն ունեցող) թերթերի հրապարակած լուսանկարի մասին է, որը լրատվամիջոցներին է տրամադրել «Ֆոտոլուր» գործակալությունը (տես՝ ձախից): Երեկ նույն «Ֆոտոլուրը» ԶԼՄ-ներին է ուղարկել պարոն Գեղամյանի երեկվա ասուլիսի լուսանկարը (տես՝ աջից), որը նմանատիպ դիմախաղ է պարունակում:
Կարդացեք նաեւ՝