Լրահոս
Օրվա լրահոսը

ԻԶՈՒՐ ԷԻՆ «ԶԻՆՎԵԼ»

Դեկտեմբեր 13,2007 00:00

\"\"

ՀՀ ոստիկանությանը մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 8-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքին հայրենի իրավապահները յուրովի էին նախապատրաստվել: «Առավոտի» տեղեկություններով, չգիտես որտեղից տեղեկանալով, որ հանրահավաքից հետո, իբր, երթ է լինելու, ՀՀ ոստիկանությունը հավկիթներով «զինել» է իրենց հետ համագործակցող կրիմինալ տարրերին, նաեւ ոստիկանության գործակալներին՝ երթի մասնակիցների վրա հավկիթներ նետելու համար: Երթը իրականում չէր էլ նախատեսվել եւ տեղի չէր ունեցել, իսկ թե ի՞նչ նպատակներով եւ որտե՞ղ են օգտագործվել ոստիկանության ձեռք բերած հավկիթները՝ հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել