Լրահոս
Օրվա լրահոսը

Նախընտրական հուշագիր՝ ԺԱԿ-ի եւ ԳՀՄ-ի նախաձեռնությամբ

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"Դեկտեմբերի 5-ին «Ժողովրդավարություն եւ Աշխատանք» կուսակցության եւ «Գարդմանահայերի հայրենակցական միավորում» հ/կ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ թվով երկու տասնյակ համախոհ քաղաքական-հասարակական կազմակեր-պությունների համատեղ հավաքը, որտեղ համակողմանի քննարկումներ ծավալվեցին ներկա ներքաղաքական իրավիճակին, 2008թ. նախագահական ընտրություններին, ինչպես նաեւ՝ սպասվող նախընտրական գործընթացներում իրենց մասնակցության հնարավոր տարբերակներին վերաբերող հարցերի շուրջ: Քննարկումների արդյունքում հավաքի մասնակիցները փոխհամաձայնության եկան մի շարք սկզբունքային հարցերի շուրջ: Մասնավորապես՝ կարեւորելով միասնականության եւ կառուցողական համագործակցության հարցերում իրենց միջեւ առկա սկզբունքային փոխըմբռնումը, հավաքի մասնակիցները ստորագրեցին հուշագիր, անվերապահորեն արձանագրելով, որ 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ հանդես են գալու միասնաբար՝ մեկ ճակատով: Հավաքի ընթացքում նաեւ համաձայնություն է կայացվել առ այն, որ իրենց համար նախընտրելի ՀՀ նախագահի թեկնածուի վերջնական ընտրությունը, ինչպես եւ վերջինիս սատարելու մասին համապատասխան որոշումը պետք է կայացվի մոտակա համատեղ համաժողովի ժամանակ:

Համապատասխան, ընթացիկ ծրագրերը եւ անելիքները համակարգելու, մասնավորապես՝ հետագայում հուշագրին միանալու ցանկություն հայտնած այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ տարվելիք աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծվել է 7 հոգուց բաղկացած աշխատանքային խումբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել