Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄԲՈԽԻ ՏՎԱԾ ՎԱՐԿԱՆԻՇԸ

Դեկտեմբեր 08,2007 00:00

\"\"

Երեկ Մամուլի ազգային ակումբում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ալվարդ Պետրոսյանը համոզմունք հայտնեց, որ քաղաքական ուժերն իրենց ամբոխահաճ՝ պոպուլիստական քարոզչությամբ ժողովրդին ամբոխ չպետք է դարձնեն: Այսօր, տիկին Պետրոսյանի ասելով, ամբոխահաճությունն է գերակայում, ինչը նրան մտահոգում է: Թերեւս նկատի ունենալով Տիգրան Կարապետյանին՝ ՀՅԴ գործիչը եզրակացրեց. «Ըստ «Գելափի» հարցումների, մեր հասարակությունը շատ ավելի բարձր տոկոս է տալիս թեկնածուներից մեկին, որի անունը չեմ ուզում տալ, քան՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Վահան Հովհաննիսյանին: Այսպես կարող էր անել միայն ամբոխը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել