Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԶՈՐ ՄԱՐԴԻԿ ԽՈՑԵԼԻ՞ ԵՆ ԼԻՆՈՒՄ

Դեկտեմբեր 07,2007 00:00

– Հավատարի՞մ է մնալու ԲՀԿ-ն կոալիցիոն հուշագրին եւ պաշտպանելո՞ւ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը:

– Ծառուկյանը պաշտպանելու է ինչ որ ասել է, ինչ որ ստորագրել է, կյանքում ոչ խաբել է, ոչ քցել է, միշտ իմ ասածը ես պահել եմ եւ կատարել եմ:

– Չե՞ք կարծում, որ ձեր պաշտպանած թեկնածուն խոցելի է:

– Բոլոր երեւացող, հզոր մարդիկ խոցելի են լինում, էն չերեւացող մարդիկ, որ ստվերի տակ են, նրանք միշտ էլ աներեւույթ մնում են:

– Տեր-Պետրոսյանի վերադարձին ինչպե՞ս եք վերաբերվում:

– Եթե մարդը ցանկացել է, ինքը ունի նոր ծրագիր, ժողովուրդը եթե իրեն հավատում է, իրեն ընդունում է, նա արդեն իր ծանրակշիռ տեղը գիտի, ինքը գիտի իր աշխատանքը: Այսօր քանի որ դեմոկրատիա է, հիմնականում, եթե մարդը վստահ է իր ծրագրի վրա, իր ժողովրդի վրա, ինքը այդ քայլը կատարում է: Ինքնըստինքյան ընտրություններն էլ դրա վառ ապացույցը կլինեն:

– Շանսերը ո՞նց եք գնահատում:

– Շանսերը ես մերն եմ հզոր գնահատում, քանի որ մենք արդեն կոալիցիա ենք ստեղծել, այսօր ունենք կուսակից անդամներ, համատեղ Հանրապետական կուսակցության հետ մենք աշխատելու ենք, մենք մեր ծրագիրն ենք առաջ տանելու, ինքն էլ իր աշխատանքն է կատարելու: Այսօր մեկը մեկին նեղացնելու, կպնելու խնդիր չկա, հիմա ով կհաղթի՝ նա կհաղթի, ով կարող է ծանրությունը բարձրացնել՝ նա էլ բարձրացնելու է:

– Ձեր օբյեկտնե՞րն էլ են նայում:

– Ծառուկյանի բոլոր օբյեկտներն էլ տարին մեկ անգամ ստուգվում են, ու պարտադիր մենք ենք պահանջում, որ բոլոր ձեռնարկությունները պետք է տարին մեկ անգամ ստուգվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել