Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ՝ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 07,2007 00:00

\"\"

Ընդդիմության հանրահավաքներին ներկա գտնվող պետական եւ իշխանական կառույցների աշխատակիցների մասնակցությունն արձանագրվում է, եւ արվում են համապատասխան կազմակերպական հետեւություններ: «Ոչ միայն իմ մասնակցությունն է արձանագրվել»,- «Առավոտին» ասաց Հ2-ի նախկին քաղաքական մեկնաբան Լեւոն Սարդարյանը, որին հոկտեմբերի 26-ի հանրահավաքից հետո առաջարկել են աշխատանքից ազատվելու դիմում գրել:- Իմ ունեցած տեղեկություններով՝ այդ առաջին հանրահավաքին հետեւել են բավական մեծ թվով աշխատանքից ազատումներ՝ ճիշտ է, ոչ լրատվական դաշտից: Ասենք, հենց հաջորդ օրը աշխատանքից ազատել են Շենգավիթի հարկայինի տեսուչներից մեկին՝ էլի սեփական դիմումի համաձայն»: Տեղեկություններ կան նման՝ շուրջ տասնյակ դեպքերի մասին, երբ աշխատանքից ազատվել են թաղապետարանի, մաքսային ծառայության
եւ այլ աշխատակիցներ: Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել