Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԳԵԼԱՓԻ» ԵՌՅԱԿԸ

Դեկտեմբեր 06,2007 00:00

«Գելափ» ընկերության համակարգմամբ անցկացված հարցման այն տվյալները, որոնք վերաբերում են որոշակի քաղաքական ուժի կամ գործչի՝ տրամադրվում են միայն տվյալ ուժին կամ գործչին:

Ուստի միայն նրանք կարող են հրապարակել, թե ինչպես են Հայաստանի հարցված 1200 քաղաքացիները վերաբերվում իրենց քաղաքական ուժին, քանի տոկոս են կազմում այն մարդիկ, որոնք երբեք չեն քվեարկի իրենց օգտին, եւ վերջապես՝ ինչպիսի վարկանիշ ունի տվյալ գործիչը: Արդեն հրապարակվել է, որ հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 3-ին անցկացված հետազոտության ժամանակ տրված հարցին՝ «Նախագահի թեկնածուներից ո՞ւմ օգտին կքվեարկեիք, եթե նախագահական ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի»՝ 29%-ը տվել է Սերժ Սարգսյանի, իսկ 11%-ը՝ Արթուր Բաղդասարյանի անունը:

«Ժառանգություն» կուսակցության խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը մեզ տրամադրեց նաեւ իրենց տվյալները: Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին քվեարկելու պատրաստակամություն է հայտնել 9%-ը, այս առումով նա կարծես 3-րդ տեղում է: Սակայն հարցվածների եւս 12%-ն է պատրաստակամություն հայտնել քվեարկել Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին, եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանա առաջադրվել իրենց նախընտրած թեկնածուն: «Ժառանգության» հանդեպ դրական վերաբերմունք է հայտնել հարցվածների 55%-ը, բացասական՝ 37%-ը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի դրական վարկանիշը 64% է, բացասական՝ 31%-ը: Ինչպես ՀՅԴ-ն, այնպես էլ ՀՀ նախագահի թեկնածուներ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակիցներն ու ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանը, ըստ էության, հրաժարվեցին «Առավոտին» տրամադրել անցկացված հետազոտությունների՝ իրենց մասով ստացված տվյալները: Պատճառաբանեցին, թե «Գելափ»-ն այդ տվյալներն իրենց փոխանցելիս շեշտել է դրանց խորհրդապահական եւ հրապարակման ենթակա չլինելու հանգամանքը: Սակայն ակնհայտ է, որ տվյալները հրապարակել չեն ցանկանում միայն այն ուժերը, որոնք վարկանիշի առումով առաջատար չեն: Հայտնենք նաեւ, որ ըստ որոշ տեղեկությունների՝ 4-րդ տեղում Արտաշես Գեղամյանն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել