Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՈՒՐԵՐԸ ՍՏԱՀՈԴ ԵՆ»

Դեկտեմբեր 06,2007 00:00

\"\"

Այն բանից հետո, երբ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը հստակորեն հայտարարեց, որ նախընտրական պայքարում լինելու է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին, հարկային, մաքսային մարմինները եւ ոստիկանությունը լայնածավալ ստուգումներ են սկսել պատգամավորին պատկանող բոլոր կառույցներում: Վերջերս իշխանությունները կարծես թե գտել են այդ կառույցներից մեկը՝ «Հայէկոնոմբանկը» ներխուժելու պատրվակը, ինչի կապակցությամբ լուրեր են շրջանառվում, թե Խ. Սուքիասյանը ստիպված է լինելու վաճառել այդ բանկը: Այդ առիթով երեկ պատգամավորը պարզաբանումներ է տվել լրագրողներին: Նրա խոսքերով՝ «Մեր բանկի խոշոր բաժնետերերից մեկը 25% բաժնեմասով հանդիսանում է Եվրոպայի զարգացման եւ վերակառուցման բանկը: Բացի այդ, մենք համագործակցում ենք համաշխարհային ճանաչում ունեցող միջազգային բանկերի հետ ու առ այսօր էլ ստանում ենք ֆինանսական ներդրումների ու համագործակցության առաջարկներ: Միանշանակ՝ բանկի վաճառքի եւ սեփականատիրոջ փոփոխության լուրերը ստահոդ են եւ իրական հիմքից զուրկ: Սեփականատիրոջ փոփոխություն կարող է լինել միայն այն դեպքում, եթե ես համաձայնեմ ինքնակամ վաճառել այն: Այդպիսի մտավախություն չկա: Դա բացառված է»: Կարդացեք նաեւ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել