«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը երեկ վստահեցրեց, թե ՀՀ առաջին նախագահի շուրջ հասարակության եւ քաղաքական ուժերի համախմբումը նոր թափ է հավաքելու այս ամսվա երկրորդ կեսից, եւ դրա դեմ իշխանությունը ոչինչ անել չի կարող: «Իշխանությունները սկզբում փորձում էին անձամբ՝ երկրի առաջին դեմքերով հակադարձել Տեր-Պետրոսյանի ելույթներին, բայց կտրուկ բարձրանում էր հե՛նց Տեր-Պետրոսյանի վարկանիշը, որովհետեւ իշխանությունը դա անում էր շատ անհաջող եւ անտաղանդ: Տեր-Պետրոսյանը քաղաքական բանավեճի նշաձողը այնքան է բարձրացրել, որ Սերժ Սարգսյանին անգամ Քոչարյանի տուռնիկը չի կարող փրկել»,- նկատեց Ս. Աբրահամյանը:
Կարդացեք