Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՍՈՑԻԱԼԻՍՏ Է, ԲԱՅՑ ԲՌՆԱՊԵՏ ՉԷ

Դեկտեմբեր 04,2007 00:00

\"\"

Երեկ Վենեսուելայի նախագահ Հուգո Չավեսը պարտություն կրեց իր իսկ կողմից նախաձեռնած հանրաքվեում, որով առաջարկվում էր մի շարք փոփոխություններ մտցնել Սահմանադրության մեջ: Մասնավորապես, նախատեսվում էր հնարավորություն տալ Չավեսին՝ մասնակցել նախագահական ընտրություններին առանց սահմանափակումների, կառավարության վերահսկողության տակ հանձնել Կենտրոնական բանկը, անհրաժեշտության դեպքում սահմանափակել ԶԼՄ-ների ազատությունը: Քվեարկողների 51 տոկոսը դեմ արտահայտվեց այդ փոփոխություններին: Չնայած «սոցիալիզմ կառուցելու» Չավեսի առաջարկները բավականին կասկածելի են, Վենեսուելայի նախագահը, ի տարբերություն հետխորհրդային լիդերների, չփորձեց կեղծիքներով հասնել իր նպատակին եւ ընդունեց հանրաքվեի արդյունքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել