Վարչապետ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ու փոխնախագահ Գալուստ Սահակյանը ոտքի չկանգնեցին, երբ կառավարության նիստերի ողջ դահլիճը հոտնկայս ծափահարում էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին՝ ողջունելով ինքնաբացարկ հայտարարելու նրա քայլը: Սակայն վարչապետը մեկ այլ դեպքում շատ բացահայտ դրսեւորեց իր վերաբերմունքը: ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, թե երկքաղաքացիության մասին օրենսդրական փաթեթը մինչ օրս չի գործում, քանի որ կառավարությունը չի մշակել կիրառման կարգը, եւ գործողության մեջ է միայն արգելքը Հայաստանից դուրս գտնվող ՀՀ քաղաքացիների քվեարկելու վերաբերյալ. «Գուցե այս կիսահապաղման, կիսաշտապողականության պատճառն այն է, որ 2003 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքում շատ տեղերում, օրինակ՝ Ռուսաստանում, ամենաբարձր վարկանիշը նվաճել էր Դաշնակցությո՞ւնը»: Ահա այս վերջին ենթադրությանն արձագանքելով՝ Սերժ Սարգսյանը սկսեց բավական բարձր ծիծաղել: Թե ինչու էր ծիծաղում վարչապետը՝
կարդացեք