Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՃԻՌ՝ «ՌՈՅԱԼԻ» ԴԵՄ

Նոյեմբեր 30,2007 00:00

\"\"

Երեկ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, Սուրեն Ղազարյանի նախագահությամբ, 6 տարվա ազատազրկման դատապարտեց «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ համասեփականատեր Գագիկ Հակոբյանին եւ 2 տարվա ազատազրկման էլ ընկերության տնօրեն Արամ Ղազարյանին: Վերջինիս նկատմամբ կիրառվեց Հայաստանի անկախության տոնի առթիվ ընդունված համաներումը: Նրանցից կբռնագանձվի 455 մլն 717 հազար 900 դրամ գումար: Երեկ Արամ Ղազարյանն «Առավոտին» հայտնեց, որ բողոքարկելու են վերաքննիչի դատավճիռը. «1 տարի 9 ամսվա իմ անազատությունը փորձեցին այսկերպ քողարկել: Մինչ օրս ես ապրել եմ մաքուր, ու ինձ դատապարտում են»,- ասաց Ա. Ղազարյանը, որն անչափ հուզված էր, որ իր ընկերոջ նկատմամբ կիրառվեց «մեղադրական դատավճիռը»: Դատական նիստին հետեւողներից մեկի ձեռքին «Կեցցե դատավոր Պարգեւ Օհանյանը» ցուցապաստառն էր: Դատավճռից հետո վերաքննիչ դատարանի դիմաց տեղի ունեցավ մինի-հանրահավաք, որտեղ դատապարտվեցին դատավոր Ս. Ղազարյանը եւ այն դատավորները, որոնք մեղադրական դատավճիռներ են կայացնում: Հավանաբար, դատական նիստի ելքը կանխատեսել էր փաստաբան Աշոտ Սարգսյանը, որը ներկա չէր երեկվա դատավճռի հրապարակմանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել