Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԴԱՐՁՅԱԼ ՄԵՐԺԵՑԻՆ

Նոյեմբեր 29,2007 00:00

Երեկ ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը հրաժարվել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանին տրամադրել վերջին 10 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից «Panorama.am»-ին տեղեկացրել են, որ մերժումը հիմնավորվում է «Ընտրական օրենսգրքի» 65 եւ 72 հոդվածներով: Այդ հոդվածներով սահմանված են ՀՀ նախագահի թեկնածուին առաջադրվող պահանջները. ՀՀ սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն, ՀՀ նախագահ կարող է ընտրվել 35 տարին լրացած, վերջին 10 տարում Հայաստանում մշտապես բնակվող եւ ընտրական իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք: Սակայն այս հիմնավորման մեջ կա ակնհայտ անհեթեթություն. 2003 թվականին պարոն Կարապետյանին գրանցել են որպես նախագահի թեկնածու: Ստացվում է, որ 5 տարի առաջ նա բավարարում էր 10 տարի բնակվելու պահանջներին, իսկ այժմ չի բավարարում:

Ի պատասխան «Առավոտի» հարցի, կուսակցության գրասենյակից երեկ այսպիսի մեկնաբանություն տվեցին. «Առայժմ գործող իշխանություններն ի սկզբանե արդեն հասկացել են, որ գալիք նախագահական ընտրություններում գործ ունեն միանշանակ հաղթող թեկնածուի հետ: Ընդհանրապես, միայն ուժեղ թեկնածուի դեմ են նմանատիպ գործողություններ կիրառում: Նման քաղաքականությունն արդեն միտումնավոր կերպով իրականացվում է հատուկ Արամ Կարապետյանի դեմ»: ՆԺԿ ղեկավարը պատրաստվում է դատական կարգով վիճարկել ՀՀ ոստիկանության, իր մեկնաբանմամբ՝ «հակաօրինական գործելակերպը» եւ, ԿԸՀ-ին ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը, գրանցվել որպես ՀՀ նախագահի թեկնածու եւ մասնակցել ընտրություններին: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ օգուտ դատական քաշքշուկներից: Կեսկատակ, կեսլուրջ ՆԺԿ լրատվական ծառայության ղեկավարը փոխանցեց. «Արամ Կարապետյանը պատրաստ է նաեւ անլեգալ միջոցներով հասնել արդարությանը: Դեռեւս 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ Արամ Կարապետյանի նշանաբաններից մեկն էր՝ «Խելքին խելքով, ուժին՝ ուժով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել