Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵՑ «ԴԱՏԱՐԿ ԴՀՈԼԻՆ»

Նոյեմբեր 28,2007 00:00

\"\"

Երեկ լրագրողների հետ զրույցում «Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը հաստատեց մամուլում տպագրված այն լուրերը, որ օրերս տեղի է ունեցել իր եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ վարչապետի «խնամու օջախում»՝ Արա Մինասյանի մոտ: Արտաշես Մամիկոնիչը բացատրեց, որ ինքը կառավարություն չէր գնա, ուստի իր ուսանողական ընկերոջ տանն են հանդիպել, ապա վրդովվեց. «Երբ Արարքցյան Բաբկենի օջախում հանդիպում էի Լեւոն Ակոպիչին՝ ինչի՞ ՀՀՇ-ական թերթերը հարցեր չէին տալիս, բաներ չէին գրում…»: Պարոն Գեղամյանը վերջերս հանդիպել է նաեւ Ռոբերտ Սեդրակիչի հետ, բայց քանի որ, իր ասելով, այդ օրն իր օրացույցի «կարմիր օրերից չէր», հստակ չի հիշում, թե՝ երբ: Ինչո՞ւ Մամիկոնիչը նախագահի նստավայր գնաց, բայց կառավարություն՝ ոչ: «Դե, սիրտս էդպես է ուզել»,- ասաց նա: Իսկ ի պատասխան հարցի, թե իր նման խոշոր ազգային գործիչը ինչպե՞ս է հանդիպել իրեն «դատարկ դհոլ» որակած վարչապետի հետ, ԱՄ ղեկավարն ասաց, որ դա արել է հանուն ազգի եւ պետության:
Կարդացեք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել