Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐԵՀԱՃ ՉԳՏՆՎԵՑ

Նոյեմբեր 27,2007 00:00

\"\"Դուրբան քաղաքում (Հարավ-աֆրիկյան Հանրապետություն) կայացավ ֆուտբոլի աշխարհի 2010 թվականի առաջնության վիճակահանությունը:

Ըստ զանգվածային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, արարողությանը ներկա են եղել 213 ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ: Հայաստանից Դուրբան մեկնել է ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը: Նա վերադառնալու է նոյեմբերի 30-ին եւ այդ ժամանակ վիճակահանությունից որոշ մանրամասներ կիմանանք:

Եվրոպական գոտում աշխարհի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու է 53 ազգային հավաքական: Նրանք բաժանվել են ինը խմբի (ութում՝ 6-ական եւ 1-ում՝ 5 թիմ): Խմբերում հաղթող հավաքականները միանգամից եզրափակիչ մրցաշարի ուղեգիր են նվաճում, իսկ մյուս չորսը որոշվելու է 2-րդ հորիզոնականները գրավողների միջեւ կազմակերպվելիք լրացուցիչ խաղերի արդյունքով:

Վիճակահանությունը Հայաստանի ազգային հավաքականի համար բարեհաճ չեղավ: Մենք ընդգրկվել ենք 5-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Իսպանիան, Թուրքիան, Բելգիան, Բոսնիա եւ Հերցեգովինան, Էստոնիան: Խումբը, իսկապես, ուժեղ է, որտեղ բարձր տեղերի հավակնելն անչափ ծանր խնդիր է լինելու մեր ընտրանու համար: Հաղթողի գլխավոր հավակնորդները, անկասկած, Իսպանիան ու Թուրքիան են: Եվ, ամենայն հավանականությամբ, հենց նրանք էլ կպայքարեն խմբում առաջինը ճանաչվելու համար: Բոսնիա եւ Հերցեգովինան ու Բելգիան միջին եվրոպական մակարդակի թիմեր են: Մնում է Էստոնիան: Միայն նա է ՖԻՖԱ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային դասակարգման ցուցակում Հայաստանից ցածր դիրք զբաղեցնում:

Սակայն վերջին շրջանում մեր հավաքականի ցուցադրած վստահ խաղը հույս է ներշնչում, որ տղաները ամեն ինչ կանեն ֆուտբոլասերներին ուրախացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել