Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵՑ ՀՀ ԱՌԱՋԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԱՐԿԸ

Նոյեմբեր 27,2007 00:00

\"\"

ՕԵԿ-ի երեկ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Օրինաց երկիր» պատգամավորական խմբակցությունը նախապատրաստել եւ ԱԺ-ում շրջանառության մեջ է դրել «Ընտրական օրենսգրքում» լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նոր նախագիծ, որին միացել է «Ժառանգություն» խմբակցությունը՝ համալրելով այն իր առաջարկություններով: Օրինագիծը ներառում է «Ընտրական օրենսգրքի» վերջին քննարկումների ընթացքում ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» մերժված առաջարկությունները, ինչպես նաեւ նոր դրույթներ. «Նոր փոփոխությունների հիմնական դրույթները վերաբերում են համապետական ընտրությունների քվեաթերթիկներն արտերկրում տպագրելուն, քվեարկությանը մասնակցող քաղաքացիների մատները թանաքոտելու կարգի կիրառմանը, ընտրական ցուցակներն ըստ հաշվառման վայրերի կազմելու սկզբունքին, բազմագույն գրիչներով քվեարկության բացառմանը, տեղամասային ընտրական հանձնաժողովներում անճշտությունների չափի հաշվարկման կարգին, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակայնության ապահովմանը, նախընտրական քարոզչության ժամանակահատվածում թեկնածուների համար առավել հավասար պայմանների ապահովմանը, վստահված անձանց կարգավիճակի հստակեցմանը եւ այլն»: Նախագծում տեղ են գտել նաեւ «Թրանսփերենսի Ինթերնեյշնլ» կազմակերպության հեղինակած առաջարկությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել